Վահան Քերոբյանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածներին, լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023-11-04_20-34-18

Նոյեմբերի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների  ընդունելություն։

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին  արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։

Քաղաքացիների թվում էին նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնց բարձրացված հարցերին  նույնպես նախարարության իրավասության շրջանակներում կտրվեն բոլոր հնարավոր լուծումները։

--00—ՅՄ