ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news
Ռուսաստանում զորակոչի տարիքը երկարացվել է երեք տարով։ Դաշնային խորհուրդը հաստատել է օրենք, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից 18-30 տարեկան քաղաքացիները կզորակոչվեն զինվորական ծառայության։ Նախկինում զորակոչի տարիքը սահմանափակվում էր 18-27 տարեկանով։ Այս մասին տեղեկանում ենք Вместе-РФ-ից։
Օրենքը զորակոչի տարիքի աստիճանական բարձրացում չի նախատեսում։
Մինչև 2023 թվականի վերջ 27 տարին լրացած քաղաքացիները շարունակելու են մնալ ռեզերվում և 2024 թվականին զորակոչի իրավունք չեն ունենալու։
--00—ԼՀ