ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Նիկոլը «Եվրոնյուզին» հարցազրույցում մի քանի օր առաջ հայտարարեց, թե Ալիևը Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչն է։
Ալիևը բռնապետ է, որն իշխանությունը փաստացի ժառանգաբար է ստացել։ Ադրբեջանում 2000 թվականից այս կողմ բոլոր ընտրությունները կեղծվել են։
Ալիևի բռնապետ լինելու փաստը մեզ հնարավորություն է տալիս միջազգային ասպարեզում պնդելու, որ արցախահայերը ապագա չունեն Ադրբեջանի կազմում։ Սա փաստարկ է, որին հակափաստարկ չունեն արևմտյան նույնիսկ ամենահմուտ դեմագոգները։
Իհարկե, Նիկոլը պետք է օգնության հասներ իր «կիրթ գործընկերոջը»...
Ընդ որում Նիկոլը կես ժամ է՛լ Ալիևին է մեղադրում, որ եռակողմ հայտարարությունը խախտում է, է՛լ Շառլ Միշելին է մեղադրում, որ իր հովանու ներքո ձեռք բերած պայմանավորվածությունների չկատարումը չի դատապարտում, բայց և հարցազրույցի ամենավերջում մեկ նախադասությամբ Ալիևին մաքրում է բռնապետության մեղադրանքից։
Նիկոլը շարունակում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետևողական սպասարկումը»։
--00—ՅՄ