ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը թվիթերյան իր էջում գրում է․
Խնդրում եմ, Ուրսուլա ֆոն դեր Լյայեն և Քադրի Սիմսոն, դադարե՛ք սիրաշահել բռնապետներին։
Բավական է խայտառակել ԵՄ-ն։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։
Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը։
--00—ՍՊ