ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքը փրկելու համար։ Անհրաժեշտ են հրատապ գործողություններ: Դադարեցրե՛ք Լաչինի միջանցքի շրջափակումը»,- գրել է Մարուքյանը։
--00—ԼՀ