ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) ղեկավար Ֆիլիպո Գրանդին X-ում գրել է.
«Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական:
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) և մյուս հումանիտար գործընկերները մեծացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն միջազգային օգնությունը շատ շտապ է անհրաժեշտ:
--ԼՀ--