ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Արցախում կրիտիկական իրավիճակ է, քանի դեռ խաղաղ կարգավորման հանգուցալուծում չկա, ցանկացած պահի կարող են ռազմական գործողությունները վերսկսել: Բաքուն պատերազմի արդյունքները օգտագործում է իր առավելապաշտական նկրտումները իրականացնելու համար, կամ ուժով պետք է լուծել խնդիրը, կամ համակերպվել թշնամու թելադրած օրակարգի հետ, քանի դեռ չենք վերականգնել խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանը իրեն լկտի է պահելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Արցախը, որպես իր ճակատագիրը տնօրինող սուբյեկտ, չի ներկայացնում մի օրակարգ, թե ինչպե՞ս է Ադրբեջանի հետ հարաբերությունները պատկերացնում: Արայիկ Հարությունյանի հարցազրույցից տպավորություն է, որ Արցախը կանգնած է կազմաքանդման եզրին և նա, որպես նախագահ, իր անելիքը չգիտի: Արցախը պարտավոր է դեմք ու կարծիք ունենալ, պետք է հանդգնեն սեփական ճակատագիրը տնօրինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ