ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նամակ է գրել մշակույթի նախարարության պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյան՝ խնդրելով տրամադրել մանրամասներ Օրբելյանին՝ աշխատանքից ազատելու պատճառների և հիմքերի վերաներյալ։
Թեմայի շրջանակում պատգամավորը նաև ֆեյսբուքում գրել է․
«Առավոտյան մամուլից տեղեկացա, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին։ Պաշտոնական գրությամբ դիմել եմ տիկին Ղարիբյանին՝ պարզաբանելու Օրբելյանին ազատելու դրդապատճառները և հիմքերը։ Ի՞նչ ենթատեքստ ունի այս որոշումը»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյաննը ևս ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Օրբելյանին՝ պաշտոնից ազատելու լուրին․ «Բացատրություն ենք պահանջել Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցով»: