ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Սահմանադրական իշխանափոխության ենք գնում, ժամացույցի հետընթացը սկսված է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Մարգարյանը։
Մարգարյանը ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագրերը՝ հատկապես շեշտադրելով տրանսպորտային համակարգի, քաղաքաշինության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։
Մարգարյանը առաջարկում է շատ չիջեցնել նշաձողը և մանր փոփոխությունները չներկայացնել որպես մեծ նվաճում, որոնք արդեն իսկ ինքնին պետք է լինեն։
Ըստ նրա Երևանի ընտրությունները պետք է հենց Երևանի մասին լինեն և այլ թեմաների արծարծումը անազնիվ կլինի երևանցիների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ