ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
«Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է խորվաթական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում՝ սեպտեմբերի 8-ին, կհյուրընկալվի Թուրքիայի ընտրանուն։ 3 օր անց Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Խորվաթիայի հավաքականին։
Հիշեցնենք, որ Մկրտչյանն «Օսիեկ» է տեղափոխվել այս ամռանը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է Խորվաթիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կայացած բոլոր 4 խաղերին և դարձել 1 գոլի հեղինակ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ