Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կոչ է արել Բաքվին երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

լու

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր X սոցիալական ցանցում։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Բաքվին երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

--00--ԼՀ