ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին՝ մոտ չորս տասնյակ անօդաչու թռչող սարքերով, բայց հաջողվել է բոլորը խոցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Կալուգայի շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։
Ռուսական շատ Տելեգրամ ալիքներ հաղորդում էին Կալուգայի, Տուլայի և Մոսկվայի շրջանների երկնքում լսվող ձայների մասին, ենթադրելով, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կրկին ժամանակավորապես փակվել էին:
Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները գործում են նորմալ ռեժիմով՝ ուրբաթ գիշեր ուժի մեջ մտած սահմանափակումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
--00--ԼՀ