Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

աթս

Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 56 անօդաչու թռչող սարք, որոնցով Ռուսաստանը դեկտեմբերի լույս 15-ի գիշերը գրոհել է Ուկրաինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը:

Նիկոլաևում Shahed տիպի ՌԴ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, վիրավորվել է երկու աշխատակից:

Interfax-ը հայտնում է, որ ռուս զինվորականները կիրակի գիշերը ոչնչացրել և որսացել են 15 ուկրաինական ԱԹՍ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ 13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում:

--00—ԼՀ