Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններում․ Ֆրանսիան անում է ամեն հնարավորը․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

gg

 

Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը, այսօր էլ անում է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի համաձայնություն, այդ մասին Le Point.-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։



Ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում Մակրոնը նշել է՝ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին․



Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններում։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է։ Փարիզը շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ,- նշել է նա։ 

--00--ՍՊ