ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին մորատորիում հայտարարել դրանց փորձարկման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ՄԱԿ-ի ԳԱ նիստում հայտարարել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը։
«Մենք առաջինն ենք ստորագրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը 1996 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն պահպանել է միջուկային պայթյունների փորձարկման ամբողջական մորատորիումը: Եվ ԱՄՆ-ն կոչ է անում միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին հայտարարել կամ պահպանել նման մորատորիում», - ասել է Ջենքինսը։
--00--ՍՊ