ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Գերձայնային միջուկային մարտագլխիկներով Rafale կործանիչները կտեղակայվեն Գերմանիայի հետ սահմանին գտնվող ավիաբազայում 2035 թվականին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«2035 թվականին Լյուքսեյը կդառնա առաջին ավիաբազան, որտեղ կտեղակայվի Rafale-ի նոր մոդիֆիկացիան գերձայնային միջուկային մարտագլխիկներով», - հայտնել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Լյուքսեյի ավիաբազայում գտնվող զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
--00—ՅՄ