Ֆեյքերով չենք առաջնորդվում, արդար ուժ ենք, Երևանի ավագանիում ընդգրկվելու շանսեր ունենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

«Արդար Հայաստան» կուսակցությունը նոր ուժ  է և պատասխանատվություն է վերցնում` Երևանի կառավարումից հիասթափված քաղաքացիներին հույս տալ ապագայի նկատմամբ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Արթուր Սիմոնյանը։

«Ժողովուրդը հասկանում է, որ մենք անկախ ուժ ենք, նախկինների և ներկաների հետ կապ չունենք։ Ֆեյքերով չենք առաջնորդվում և ոչ մեկին չենք հայհոյում, երևանցին դա նկատում է, մենք մեծ շանսեր ունենք Երևանի ավագանիում խմբակցություն ձևավորելու համար»,-ավելացրեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց նաև, որ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ