ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
--00--ԼՀ