Պանրի տեխնոլոգիայով արտադրվող մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

յ.jp

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: 

«Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

--00--ԼՀ