ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Սեպտեմբերի 2-ին կայացել է Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:
Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվեց Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը:
--00—ՍՊ