ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Մեր երկրի տարածքում այլևս գորշ գոտիներ չեն լինի, և Ղարաբաղի հայերի միակ ճանապարհը Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ այլ ճանապարհ չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է․ «Սա մեր կարմիր գիծն է»,- ասել է նա՝ ակնարկելով Պաշտպանության բանակը լուծարելու անհրաժեշտության մասին։
Բայրամովը խոսել է Լաչինի միջանցքի մասին՝ նշելով, թե իբր ամեն օր տասնյակ արցախցիներ «անխոչընդոտ» ելումուտ են անում Լաչինում տեղակայված ադրբեջանական անցակետով, իսկ ԿԽՄԿ-ն էլ անհրաժեշտ դեղամիջոցների տեղափոխումն է ապահովում Արցախ։
--00—ՅՄ