ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել 2022թ․-ին Կատարում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում հագած մարզաշապիկը (այդ խաղում Ֆրանսիան հաղթեց Անգլիային, իսկ Օլիվյե Ժիրուն գոլ գրանցեց խաղի 78-րդ րոպեին)։
Այս մասին Armsport.am-ի փոխանցմամբ հայտնում է Armenian Assembly-ի ֆեյսբուքյան էջը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի մարզաշապիկի վաճառքից ստացված հասույթի շահառու կազմակերպություններից է նաև «Espoir pour l’Arménie»-ն, որի ծրագրերն ուղղված են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը օգնելուն:
--00—ԱՊ