ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ուկրաինան հայտնում է, որ Դոնեցկի մարզի Կոստանտինովկա քաղաքում 16 մարդ է զոհվել՝ Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Սովորական շուկա, խանութներ, դեղատուն։ Մարդիկ, ովքեր ոչ մի վատ բան չեն արել։ Շատ վիրավորներ: Ցավոք, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,-նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը ցավակցել է բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին:
--00—ԼՀ