ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ սկսել է «Երկաթե սրեր» օպերացիան՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման, հաղորդում է Times of Israel-ը։
Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտր-ադմիրալ Դանիել Հագարին հաղորդել է, որ առավոտյան 6:30-ից Իսրայելի վրա ավելի քան 2200 հրթիռ է արձակվել։
Հագարիի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներթափանցել են ցամաքից, ծովից եւ օդից»։ Նա ասել է, որ «առնվազն յոթ կետում մարտական գործողություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների եւ Պաշտպանության բանակի զինվորների միջեւ»։
--00—ԼՀ