ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբի ջրափրկարարները նկատել է, որ քաղաքացիները հեծանվանավակով մոտ 300 մ հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Ջրափրկարարները ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Վ․ Հ․-ին (ծնված 1964 թ.) և Ն․ Հ․-ին (ծնված 1987 թ.)։
--00—ԼՀ