ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության նոր նախագահին չեն շնորհավորել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները։
Իսկ ընտրությունները դատապարտող հայտարարություններ են արել.
🇦🇿- Ադրբեջան
🇹🇷- Թուրքիա
🇺🇦- Ուկրաինա
🇬🇪- Վրաստան
🇲🇩- Մոլդովա
🇬🇧- Մեծ Բրիտանիա
🇵🇰- Պակիստան
🇪🇺- Եվրամիություն
Պատկերը շատ հստակ է։ Որևէ արտառոց բան չկա այն բանում, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն շնորհավորում Արցախի նորընտիր նախագահին։ Չէ որ նրանք նույն կերպ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
Մնում է հայ ժողովուրդն իմանա իր անելիքը»։
--00—ՅՄ