ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր լսարանի ժամանակ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
«Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար՝ ի շահ ժողովրդի և հարգելու մարդկային արժանապատվությունը»:
--ԼՀ--