ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X (Twitter) միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը։
Բորելը նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել Ֆիդանի հետ կարծքիներ փոխանակելու։
Նա մասնավորապես նշել է․ «ԵՄ հանձնաժողովի հետ միասին նախքան ԵՄ Խորհրդին զեկույց ներկայացնելը խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ձեռնարկվելիք ապագա քայլերի մասին»։
Բորելը նաև հայտնել է, որ Ֆիդանի հետ քննարկել են Ղարաբաղում ծայրահեղ մտահոգիչ վիճակը։
--00—ՅՄ