ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացներին։
--00—ՅՄ