ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Արցախն Արևմուտքի համար շլագբաում էր դեպի Միջին Ասիա, ՌԴ, Չինաստան, իսկ Բաքուն այն ջարդեց, հիմա բաց է մինչև Չինաստան և Ռուսաստանի հարավային տարածք։ Ռուսաստանը Արցախի հարցում սխալ հաշվարկներ արեց, չէր սպասում արցախցիների հայաթափմանը, քանի որ վերջիններս ռուսական դիրքորոշում ունեին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ամերիկան Արցախը Ալիևին նվեր չի տալու, նրանք քայլ առ քայլ իրենց դիրքերն ապահովում են՝ այսօր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու կարևորության մասին։ Լեռնային Ղարաբաղը Բաքվին տալով՝ Ամերիկայի՝ Հարավային Կովասը գրավելու ծրագիրը չի դադարել, այն տարբեր դետալներից է բաղկացած։ Ամերիկան Արցախը չի տալու Ալիևին ու ասի՝ արժանի տղա ես, վերցրու, վայելի։ Իսկ Բաքուն չի կարող դեմ լինել Արցախում Արևմուտքի ներկայությանը, քանի որ իր կլանային ունեցվածքը գտնվում է արևմտյան ֆինանսական կառույցներում»,- ավելացրեց Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ