ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման զանգվածային հարձակման վերաբերյալ՝ ասելով, որ երկիրը պատերազմի մեջ է․ գրում է The times of Israel-ը։
«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք։ Եվ մենք հաղթելու ենք», – ասել է նա։
«Թշնամին կվճարի այնպիսի գին, ինչպիսին նրանք նախկինում չեն իմացել», – ասել է Նեթանյահուն՝ Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման գրոհի մեկնարկից մոտ հինգ ժամ անց:
--00—ԼՀ