ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտում է Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակումները։
«Այս հարձակումը սարսափելի ազդեցություն ունի Իսրայելի խաղաղ բնակչության վրա: Քաղաքացիները երբեք չպետք է դառնան հարձակման թիրախ։ Իսրայելական ուժերը պատասխանել են ավիահարվածներով խիտ բնակեցված Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
Ես կոչ եմ անում նրանց ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները՝ այնտեղ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ