Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել պաղեստինցի փախստականների ճամբարների վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2025-02-14_12-32-55

Իսրայելական ուժերը փետրվարի 13-ի երեկոյան և փետրվարի 14-ի առավոտյան ռազմական արշավ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների վրա՝ անօդաչու թռչող սարքերով ռումբեր նետելով Ջենին ճամբարի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։  

Պաղեստինյան ուժերը հայտարարել են, որ բախվել են իսրայելական ուժերի հետ, որոնք գրոհել են Նաբլուսից արևելք գտնվող Ասկար ճամբարը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա ճամբարի մոտ կրակել են պաղեստինցու վրա, ինչի հետևանքով նա մահացել է: Իսրայելական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ բանակը կրակել է պաղեստինցու վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան բախվել է Հաուարա ճամբարի դարպասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ