ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել՝ Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից գրեթե ամեն օր իրականացվող հարձակումների համար։ Անցած շաբաթ Պենտագոնը պատասխան հարվածներ հասցրեց Սիրիայում գտնվող տարաբնույթ օբյեկտներին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
«Եթե սա չդադարի, կպատասխանենք»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ նաև արձագանքելով ամերիկյան օրենսդիրների արտահայտած մտահոգությանը, թե անցած շաբաթ Իրաքում և Սիրիայում հասցված ԱՄՆ պատասխան հարվածները բավականին ուժեղ չէին:
«Եթե չունենանք զսպող գործիքներ իրանցիների դեմ, այդ հարձակումներն աստիճանաբար կավելանան: Նրանք պատրաստվում են ընդլայնվել Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս: Դա իմ ամենամեծ վախն է»,- ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ