ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին:
Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով:
Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ