ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Եվրոպական երկրների մեծ մասը ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ծրագիր չունի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես խնդրել եմ բոլոր արտաքին գործերի նախարարներին, որոնց հանդիպել եմ, պատմել, թե ինչպես են կարծում, որ դա տեղի ունենա: Շատերը ծրագիր չունեն», - ասել է նա ABC-ի հետ զրույցում:
Ռուբիոն հավելել է, որ որոշ երկրներ առաջարկում են Ուկրաինայում հակամարտությունը շարունակել ևս մեկ տարի՝ սպասելով, որ Ռուսաստանը պատրաստ կլինի բանակցություններին։
--00—ՅՄ