ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ԵՄ մի շարք երկրներ անօդաչու թռչող սարքեր են պատվիրել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
«Հատկապես արևմտյան երկրները հիմա մեկը մյուսի հետևից պատվիրում են մեր անօդաչու թռչող սարքերը: Չեմ ասի, թե որ երկրներն են դրանք, բայց այն փաստը, որ Եվրամիության երկրներն այժմ նման պահանջներ են ներկայացնում մեզ, ցույց է տալիս, թե ինչպես են փոխվել ժամանակները: Մենք երջանիկ ենք», - ասել է թուրք առաջնորդը լրագրողների հետ զրույցում:
«Մենք կառուցում ենք մեր սեփական ինքնաթիռը, ստեղծել ենք մեր արբանյակը և ուղարկել այն տիեզերք, մենք դեռ ավելին կանենք և ավելի հեռուն կգնանք»,- հավելել է Էրդողանը։
--00—ՅՄ