ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի երկնքում բարձրացված շուրջ 20 օդապարիկներով մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս տարի փառատոնին մասնակցում են մինչև 20 օդապարիկներ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Վրաստանից:
«Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է լինելու 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։
Նա նշեց, որ ցուցադրական թռիչքների ժամանակ ներգրավել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին: Արդեն մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ:
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2017 թվականին։ Նաիրի Բարսեղյանն ընդգծեց՝ նպատակ են դրել փառատոնի աշխարհագրությունն ընդլայնել, ավելի շատ թվով մասնակիցներ ներգրավել ու այն դարձնել ամենամյա։
--00—ԼՀ