ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությունը ԱՄՆ-ում կվերակենդանացնի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ:
«Հիմա, երբ կա Մեսսին, նրանք (ամերիկացիները) կարող են վերադառնալ ֆուտբոլ դիտելուն: Երբ ես հեռացա, նրանք նորից սկսեցին բեյսբոլ դիտել»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Իբրահիմովիչը MLS-ի «Լոս Անջելես Գելեքսիում» հանդես է եկել 2018-ից 2019 թվականներին:
--00—ՅՄ