ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը աշխատում է որպես «Միլանի» նախագահի խորհրդական, բանակցություններ է սկսել թիմի հավանական նոր գլխավոր մարզչի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Պատրիկ Բերգերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդինավցին բանակցությունների մեջ է մտել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ։ Այս մասնագետի թեկնածությունը առաջնային է համարվում «Ռոսոներիների» համար։
Ներկայումս միլանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկան։ Իտալիայի առաջմության մեկնարկային 4 տուրերի արդյունքներով թիմը վաստակել է 5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ