Հեշտորեն կլինեմ լավագույնների թվում. Իբրահիմովիչը՝ բասկետբոլում ուժերը փորձելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

legko-budu-nahoditsya-sredi-luchshih-ibragimovich-o-basketbole_173183608929073366-732x375

43-ամյա շվեդ աստղային հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բասկետբոլում ուժերը փորձելու մասին խոսել է իրեն բնորոշ ձևով։

«Կարծում եմ, որ բասկետբոլում ես հեշտությամբ կհայտնվեմ լավագույնների թվում, եթե չդառնամ լավագույնը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Basket News-ը։

Իբրահիմովիչը հայտնի է իր ելույթներով այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են «Միլանը», «Յուվենտուսը», «Ինտերը», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մալմյոն», «Այաքսը» և «Լոս Անջելես Գելաքսին»: Իբրահիմովիչն Իտալիայի, Ֆրանսիայի և Հոլանդիայի բազմակի չեմպիոն է։ «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ