ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես ինչը վերաբերել է Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին»,-ասել է նա՝ նշելով, որ Հայաստանը փոձում են վերածել երրորդ Ուկրաինայի (եթե Մոլդովան հաշվենք երկրորդ Ուկրաինա)։
«Փաշինյանը գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,-ասել է աղբյուրը։
--00—ՅՄ