ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 390 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 135 պատգամավոր, 52-ը ձեռնպահ է մնացել։
«Եվրախորհրդարանը ԵՄ-ին և նրա անդամ պետություններին կոչ է անում հետագայում մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, այդ թվում՝ ինքնաթիռների, մեծ հեռահարության հրթիռների, այդ թվում՝ Taurus-ի, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի, ներառյալ Patriot-ի և SAMP-T-ի, զինամթերքի մատակարարումները, ինչպես նաև ընդլայնել ուկրաինական ուժերի պատրաստման ծրագրերը», - նշվում է փաստաթղթում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ