ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News
Իսրայելի ազգային անվտանգության բյուրոն Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս կարճ ժամկետներում հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը
Նման կոչը բյուրոն բացատրել է արտերկրում գտնվող իսրայելցիների նկատմամբ հետհեզտե սաստկացող ահաբեկչական սպառնալիքներով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ ձեռնարկված լայնամասշտաբ հարձակմամբ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը թևակոխել էր ռազմական բախումների նոր փուլ։
Իսկ Իսրայելի՝ Գազայի ուղղությամբ սկսած հակահարձակումից հետո մահմեդական մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատների վրա հարձակումներ էին իրականցվել:
--00--ԼՀ