ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ–ն երկխոսության կոչ է անում։ Այդ մասին X–ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– նշել են գերատեսչությունից։
--00—ԼՀ