Մարդու սիրտը ծրագրում է իր ճանապարհը, բայց Տերն է առաջնորդում նրա ընթացքը․ Նեյմար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

nemar-1

Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի դեմ խաղում (0:2): Նա պատգարակով և արցունքն աչքերին լքեց խաղադաշտը՝ մարզադաշտից հեռանալով հենակներով։

«Սա բանաստեղծություն է, որը հրապարակել եմ մեկնելուց առաջ։ «Մարդու սիրտը ծրագրում է իր ճանապարհը, բայց Տերն է առաջնորդում նրա ընթացքը» (Առակաց 16։9)։

Ամբողջ պատիվն ու փառքը միշտ քեզ են պատկանում, Տեր իմ, ինչ էլ ասես, ես հավատ ունեմ»,- գրել է Նեյմարը սոցցանցերում։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ