ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News
Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բանակցություններ չի վարի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու շուրջ:
Պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներն են:
Նեյմարին գնելու փոխարեն «Բարսելոնան» թիմում կպահի Գրիզմանին և ավելի մատչելի գնով ձեռք կբերի Միլանի «Ինտերի» 22-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսին: