ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կհեռանա, եթե կատալոնական ակումբն ամռանը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից չվերադարձնի բրազիլացի հարձակվող Նեյմարին, գրում է El Confidencial-ը։
Նշվում է, որ Մեսին դժգոհ է թիմի արդյուքներից եւ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունից եւ կարող է օգտվել պայմանագրի կետից, որը հնարավորություն է տալիս նրան ամեն մրցաշրջանի ավարտից հետո միակողմանի խզել պայմանագիրը եւ անվճար տեղափոխվել այլ ակումբ։
Այժմ Մեսիի պայմանագրի երկարաձգման պայմաններից մեկը կարող է դառնալ Նեյմարի վերադարձը «Բարսելոնա»։