Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

,

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում Կոլումբիայի (մարտի 21) և Արգենտինայի (մարտի 26) դեմ հանդիպումներին:

Բժշկական հետազոտություններից հետո որոշվել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պետք է շարունակի վերականգնվել: Նա հայտնել է, որ մոտ էր հավաքական վերադարձին, բայց պետք է լիովին ապաքինվի:

«Կարծես, վերադարձս Բրազիլիայի հավաքական արդեն մոտ էր, բայց, ցավոք, այս պահին չեմ կարող հագնել աշխարհի ամենածանրակշիռ մարզաշապիկը։ Երկար քննարկումներից հետո որոշեցինք չվտանգել առողջությունս և լիովին ապաքինվել։ Դա անհրաժեշտ է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար», – գրել է Նեյմարը սոցիալական ցանցերում, փոխանցում է armsport.am-ը:

--00—ԱՀ