ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Եգիպտոսում և Հորդանանում գտնվող իսրայելցիներին հորդորել է անհապաղ լքել այդ երկրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:
«Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Եգիպտոսում (ներառյալ Սինայը) և Հորդանանում գտնվող իսրայելցիների համար նախազգուշացման 4-րդ մակարդակ է հայտարարել (բարձր սպառնալիք) և հորդորում է հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Նշված երկրներում գտնվող քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն այդ տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ